Քոչարյանի աջակիցները պատռել են Գասպարիի պաստառը (լուսանկար)
10:53 - 13 մայիսի, 2019

Քոչարյանի աջակիցները պատռել են Գասպարիի պաստառը (լուսանկար)

Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հարվածել են դատարանի մուտքի մոտ ընդդեմ Քոչարյանի ակցիա իրականացնող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, պատռել նրա պաստառը:



Գասպարին «Արյունոտ 10-ամյակ, հոկտեմբերի 27-ից մարտի 1» գրությամբ պաստառով եկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը:

Ոստիկանները, պաշտպանելով ակտիվիստի անվտանգությունը, նրան դուրս են բերել տարածքից։ Վարդգես Գասպարին հեռացավ՝ «Ռոբիկ, մարդասպան» վանկարկումներով։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, Գասպարին նշել է, որ Քոչարյանի աջակիցներից մեկը շշով հարվածել է իր դեմքին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել