Քոչարյանի աջակիցներն ու ակտիվիստները՝ հակադարձ վանկարկումներով |civilnet.am|
07:51 - 14 մայիսի, 2019

Քոչարյանի աջակիցներն ու ակտիվիստները՝ հակադարձ վանկարկումներով |civilnet.am|

civilnet.am։ Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ 12։30 նախատեսված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, և վանկարկում են «Քոչարյան, հանցագործ», «Ռոբ, պրիվետ»։

Դատարանի դիմաց են նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նրանք էլ վանկարկում են՝ «Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Մարտի մեկի սադրիչներ»։ Երկու խմբերի միջև պատնեշ են կազմել ոստիկանները՝ բախումներ թույլ չտալու համար։

Երեկ՝ մայիսի 13-ին, նույն դատարանում մեկնարկած դատական նիստի ընթացքում, դատարանում բախում տեղի ունեցավ ակտիվիստ Վարդգես Գասպարիի և Քոչարյանի աջակիցների միջև։ Վերջիններս խլեցին Գասպարիի ձեռքի պաստառը, իսկ աջակիցներից մեկը ջրի շշով հարվածեց Գասպարիի դեմքին։

Այսօր քաղաքացիները վանկարկում են՝ «Գասպարին մենակ չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել