armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունները:  Դատարանը  որոշումը կհրապարակի մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ ամփոփիչ ելույթներով հանդես եկան  մեղադրանքի և պաշտպանության կողմերը: