Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումն այլ դատավորին մակագրելու միջնորդությունը մերժվել է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանն ու հրապարակել դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին ուղղված դիմումը:

Հիշեցնենք՝ Խուդոյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին դիմել էր մարտի 21-ին և խնդրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի: