lragir.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով դատավարությունը: Գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պատշտպանները Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրին:

Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը դատարանին կոչ արեց քայլեր ձեռնարկել Քոչարյանի պաշտպանների անվերջ միջնորդությունների դեմ:

«Դատարանը պետք է միջոց ձեռնարկի, որ պաշտպանության կողմն իր իրավունքների չարաշահում թույլ չտա՝ այն պատճառաբանությամբ, թե դրանք հրատապ լուծման հարցեր են: Նախորդ դատական նիստում ենք մենք քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, վերաքննիչում գործ կա, վճռաբեկում գործ կա, և այսպես անվերջ: Տպավորություն է, որ դատարանը միայն դրանով է զբաղված:

Ես կարծում եմ, որ դատական նիստը պետք է շարունակել այլ հարցերի քննությամբ և պաշտպանական կողմի՝ նույն միջնորդությամբ հանդես գալու իրավունքը սահմանփակել»,- ասաց Սեդա Սաֆարյանը: