Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա Փաստաբանների պալատը դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ Ռուստամ Բադասյանին |armtimes.com|
14:07 - 21 նոյեմբերի, 2019

Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա Փաստաբանների պալատը դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ Ռուստամ Բադասյանին |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի, Արամ Վարդեւանյանի եւ Հովհաննես Խուդոյանի դիմումի հիման վրա Փաստաբանների պալատը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Պալատի մամուլի ծառայությունից ՀԺ-ին հայտնեցին, որ դեռևս հոկտեմբերի 25-ին հիշյալ փաստաբանները դիմել են ՀՀ փաստաբանների պալատին, Մարդու իրավունքների պաշտպանին, բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատական դեպարտամենտին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով իրենց պաշտպանության ժամանակ քաղաքացիները վիրավորական արտահայտություններ չկատարեն կամ ոստիկանությունն արձագանքի այդ քաղաքացիների գործողություններին:

Փաստաբանների պալատը, նշված դիմումի հիման վրա հոկտեմբերի 30-ին դիմելով ՀՀ վարչապետին, խնդրել է գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքացիների կողմից փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու և զրպարտելու վարքագիծը կանխելու կապակցությամբ:

Միաժամանակ Փաստաբանների պալատը խնդրել է Արդարադատության նախարարին հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկով ՀՀ քրեական օրենսգիրքը՝ «Փաստաբանին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելը» հանցակազմով լրացնելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել