Քրգործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի առիթով. ՀՔԾ |panarmenian.net|
09:01 - 25 նոյեմբերի, 2019

Քրգործ է հարուցվել ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի առիթով. ՀՔԾ |panarmenian.net|

panarmenian.net: Ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեզ մոտ նյութեր էին նախապատրաստվում՝ դրա հիման վրա էլ քրգործ է հարուցել»,- ասաց Օհանջանյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այս գործով կասեցվել էր Ճամբարակի ոստիկանության բաժնի պետի լիազորությունները, հնարավոր է որ նա որպես մեղադրյալ ներգրավվի, Օհանջանյանը նշեց, որ այս պահին այլ ինֆորմացի գործի առիթով փոխանցել չի կարող:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել