Քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 3 քրեական գործ |armenpress.am|
09:39 - 22 ապրիլի, 2020

Քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 3 քրեական գործ |armenpress.am|

armenpress.am: Քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեպքերի առթիվ ներկայումս հարուցվել է և քննվում է 3 քրեական գործ։ Այս մասին հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է և քննվում է 3 քրեական գործ։ Դրանցով իրականացվում է նախաքննություն, դեռևս քրեական պատասխանատվության ենթակա անձինք չկան»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ հիշյալ ենթադրյալ հանցագործությունների դեպքերի հանգամաքները, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չեն կարող ներկայացվել։

Հարցին՝ ինչպես է դատախազությունը գնահատում օրենքի պրակտիկ կիրառումը, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանեցին, որ օրենքի պրակտիկ կիրառման վերաբերյալ գնահատակ տալը նեկայումս վաղ են համարում։ 
2020 թվականի փետրվարի 18-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, համաձայն որի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսում քրեական ենթամշակույթ կրող անձանց նկատմամբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 223․1 հոդվածի 1-ի կետի համաձայն՝  քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Իսկ ՔՕ 223.3 հոդվածի համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը բռնության, սպառնալիքի կամ հարկադրանքի այլ եղանակներով ներգրավելը` պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են` 1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից, 2) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից, 4) անչափահասի ներգրավմամբ, 5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից` պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Քրեական պատասխանատվության են ենթարկվում նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։

ՀՀ ՔՕ 223․4 հոդվածի համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել