Օդեսայի հայ համայնքը ձեռք է բերել վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ մի շարք պարագաներ |armenpress.am|
10:09 - 07 ապրիլի, 2020

Օդեսայի հայ համայնքը ձեռք է բերել վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ մի շարք պարագաներ |armenpress.am|

armenpress.am: Օդեսայի հայ համայնքի անդամները կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով ինքնամեկուսացել են, մոբիլիզացրել են իրենց բոլոր ուժերը և ձեռք են բերել պաշտպանիչ մի շարք պարագաներ՝ դիմակներ, ախտահանող միջոցներ, ձեռնոցներ և այլն:

Արտաքին աշխարհի, միմյանց հետ կապը չկորցնելու նպատակով համայնքի անդամները հաղորդակցվում են օնլայն հարթակում:

Այս հարցերի շուրջ խոսել է Օդեսայի հայ համայնքի նախագահ, ODREX բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է համայնքի ստեղծման 31-րդ տարեդարձը: «Համայնքը ամուր, կայացած կազմակերպություն է, որի անդամները շատ ակտիվ են: Բնականաբար, կան որոշ հարցեր, բայց դրանք ժամանակի ընթացում լուծվում են: Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա պետք է շեշտել, որ դրա տարածմանը մենք արձագանքեցինք՝ մոբիլիզացնելով մեր բոլոր ուժերը: Հավաքեցինք որոշ գումար և ձեռք բերեցինք պաշտպանիչ միջոցներ, որոնց պակաս համայնքի պահեստում չկա: Ունենք նաև պարենամթերքի տոպրակներ»,-պատմեց Հարությունյանը:

Համայնքի նախագահի խոսքով՝ կոչ են անում բոլորին մնալ տանը, դուրս չգալ և կարիքի դեպքում դիմել իրենց: Դիմել են ոչ միայն հայ համայնքին, այլև օդեսացիներին, որոնք համայնքի շրջակայքում են ապրում և օգտվում են  առաջարկած օգնությունից: Շատերին հեռախոսահամար են թողել:  Ադմինիստրատորը հավաքում է մարդկանց տվյալները, հասկանում, թե ում ինչ է հարկավոր, և կամավորների միջոցով անհրաժեշտ պարագաները հասցվում են հասցեատերերին: Մարդիկ չեն չարաշահում համայնքի ղեկավարության առաջարկը:

Հարությունյանը շեշտեց, որ իրավիճակները տաբեր են: Մի քանի օր առաջ իրենց է դիմել ՀՀ քաղաքացի, որը մինչ սահմանների փակվելն աշխատել է Օդեսայում և չի հասցրել ժամանակին վերադառնալ Հայաստան: Աջակցություն ստանալու նպատակով ՀՀ քաղաքացին դիմել է Օդեսայի հայ համայնքին: Նրան օգնել են:

Պատասխանելով հարցին համայնքում վարակվածներ կա՞ն, թե՞ ոչ՝ համայնքի նախագահն ասաց, որ Օդեսայում հիվանդներ կան, բայց հայեր՝ ոչ: «Որքան էլ պահպանենք անվտանգության կանոնները, հնարավոր է՝ վիրուսը մեզ էլ չշրջանցի, քանի որ այն ազգություն չի ճանաչում: Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Ուկրաինայում այն դժվար է հաղթահարվում. բժշկության ոլորտում շատ բանի պակաս կա»,-խոստովանեց նա:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել