ԱԻՆ-ը զգուշացնում է՝ առաջիկա 5 օրերին հովտային եւ նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 27-29-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա։
Երեւան քաղաքում հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։