Օձունում որսագողության դեպք է բացահայտվել |shantnews.am|
17:44 - 12 սեպտեմբերի, 2019

Օձունում որսագողության դեպք է բացահայտվել |shantnews.am|

shantnews.am: Սեպտեմբերի 11-ին` ժամը 20:15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Լոռու մարզի Օձուն համայնքի «Յոլկուտ» հանդամասից բերման են ենթարկել Օձուն գյուղի 29-ամյա մի բնակչի:

Նրա մոտից անձնական խուզարկությամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է մեկ մաքրած թռչուն, որսորդական ողորկափող հրացան՝ փամփշտանոցում մեկ չկրակված փամփուշտով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդը բացատրություն է տվել, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին, իսկ փամփշտանոցի չկրակված փամփուշտը ինքը գնել է Վանաձոր քաղաքից:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել