«Օղակաձև» զբոսայգում երեկ տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը գողացել են
22:25 - 21 ապրիլի, 2020

«Օղակաձև» զբոսայգում երեկ տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը գողացել են

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ կիպարիսների և թույաների գողությանը հաջորդել է սոճիներինը: ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն առավոտյան նկատել են, որ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են երեկ տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը:

«Նշենք, որ ասեղնատերևավոր տեսակները տեղափոխման առանձնահատուկ եղանակներ ունեն, ինչը գողացողը չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին»,-ասված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել