Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին կարող է հանձնվել հավատարմագրային կառավարման. ժամկետը՝ 10 տարի
08:34 - 22 մարտի, 2019

Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին կարող է հանձնվել հավատարմագրային կառավարման. ժամկետը՝ 10 տարի

Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով երկու հարց: Դրանցից մեկը վերաբերում է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելուն: Համապատասխան որոշման նախագծով առաջարկվում է թույլատրել Երեւանի քաղաքապետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել մրցույթ:

Քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ որպես արդյունք ակնկալվում ու նախատեսվում է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ավելացնել ավտոկայանատեղիից օգտվողների թիվը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մեծացնել ֆինանսական մուտքերը, բարձրացնել սպասարկման ծախսերի արդյունավետությունը, նպաստել երթեւեկության բարելավմանը եւ ինչու չէ նաեւ որոշակիորեն նպաստել փոքր կենտրոնում խցանումների նվազեցմանը:

Երեւան քաղաքի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու եւ ստացիոնար կայանատեղեր ապահովելու նպատակով Ազատության հրապարակում կառուցված ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղին նախատեսված է շուրջ 500 ավտոմեքենայի համար: Ավտոկայանատեղիի պաշտոնական բացումը կազմակերպվել է 2010 թվականին: 2011 թվականից դրա աշխատանքները գործակալության պայմանագրով սահմանված կարգով իրականացրել է «Երեւանտրանս» ՓԲԸ-ն: Բայց պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, եւ քաղաքապետարանը փաստորեն նպատակահարմար չի գտնում նոր պայմանագիր կնքելը:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել