Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման քրգործով մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց գրավ. ՔԿ
15:17 - 20 դեկտեմբերի, 2019

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման քրգործով մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց գրավ. ՔԿ

Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց գրավ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:


ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանն այսօր բավարարել է Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել