Դեկտեմբերի 20-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ, մասնավորապես Երևանի փրկարարական և Փրկարար ուժերի վարչություններում, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի Մարզային փրկարար վարչությունների ջոկատներում:

ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով փ/ծ փոխգնդապետի, փ/ծ մայորի, փ/ծ ավագ լեյտենանտի կոչումներ հանձնվեցին փրկարարական ծառայության տարբեր ստորաբաժանումների 14 սպաների:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց փրկարարներին նոր նշանակումների և սպայական կոչումներ ստանալու կապակցությամբ, մաղթեց անվտանգ ծառայություն, ինչպես նաև հորդորեց մշտապես կատարելագործել մասնագիտական հմտություններն ու կարողությունները:

ԱԻ նախարարը նշեց, որ իր ցանկությունն է, որ փրկարարի կերպարը հայ երիտասարդների համար դառնա ուժի, մարդասիրության, կամքի, աշխատասիրության օրինակ: