Ֆինանսական կազմակերպությունների դեպքում մեկ նորմատիվ է սահմանվում, Varks.am-ը խախտել է հենց այդ նորմատիվը և դրա փակվելն այս իրավիճակի հետ կապ չունի. Մարտին Գալստյան |tert.am|
16:31 - 16 ապրիլի, 2020

Ֆինանսական կազմակերպությունների դեպքում մեկ նորմատիվ է սահմանվում, Varks.am-ը խախտել է հենց այդ նորմատիվը և դրա փակվելն այս իրավիճակի հետ կապ չունի. Մարտին Գալստյան |tert.am|

tert.am: ԱԺ նիստում ԿԲ նոր նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը թեկնածու Մարտին Գալստյանից հետարքրքվեց, որ Varks.am-իը զրկվեց լիցենզիայից, ճիշտ չի՞ լինի հետագայում վարկային կազմակերպությունների լիցենզավորման պայմաններն ավելի խստացնել:

Մարտին Գալստյանը նախ նշեց, որ բանկերի պարագայում ԿԲ վերահսկողությունը չափազանց խիստ է ու բանկերին ստիպել են, որ դնեն 30 մլրդ դրամ կապիտալ առնվազն ու անցնեն բոլոր նորմատիվ իրավական ընթացակարգերով՝ մի փաստից ելնելով, որովհետև բանկերը գործ ունեն հասարակության ավանդների հետ, վարկային կազմակերպություններում մեկ դրամ հայրենակիցների ավանդ ներդվրած չկա:

«Այդ կազմակերպությունները գործում են իրենց սեփականատերերի կապիտալի ռիսկով, ուստի այստեղ գերկարգավորման կարիք չկա: Դրանց սեփականետերերի ով ու ինչ լինելը պարզ է մեզ, այդ ինֆորմացիային տիրապետում ենք: Իրենց դեպքում որոշվել է մեկ նորմատիվ է սահամնվում. Varks.am-ի դեպքում հենց այդ մեկ նորմատիվը խախտել են և դա արել են դեկտեմբեր-հունվար ամսին ու Varks.am-ի փակվելը բացարձակ կապ չուներ այս իրավիճակի հետ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարկային կազմակերպությունների ապագային, Գալստյանը նշեց, որ ուժի մեջ է մտնելու պատասխանատու վարկավորման էլեմենտը:

Արման Եղոյանի հաջորդ հարցը վերաբերում էր ոսկու պահուստներին:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել