shantnews.am:  Ֆրանսիայի մի քանի շրջաններում հեղեղների և ուժգին քամու պատճառով պահպանվում է վտանգի նարնջագույն աստիճանը, հաղորդում է Euronews-ը:

Ծառերի տապալման հետևանքով 1 մարդ մահացել է, 5-ը՝ տուժել: Գավ դը Պո գետի մակարդակը 5.5 մետրով բարձրացել է: Տասնյակ տներ հեղեղվել են:

600 մարդ տարհանվել է: Շուրջ 60 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: