Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին կոռուպցիայի գործով դատարանի առաջ կկանգնի |tert.am|
06:41 - 20 հունիսի, 2019

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին կոռուպցիայի գործով դատարանի առաջ կկանգնի |tert.am|

tert.am։ Փարիզի Վճռաբեկ դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ կոռուպցիայի վերաբերյալ գործը դատարան չհանձնելու միջնորդությունը, գրում է Le Figaro-ն:

Հաղորդվում է, որ Սարկոզին դեմ էր հանդես եկել գործը, որում իրեն մեղադրում են կաշառքի միջոցով հետաքննության վրա ազդելու համար, դատարան հանձնելուն:

Սարկոզիի միջնորդությունից բացի դատարանը մերժել է նաև նախկին նախագահի փաստաբանի և Վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի միջնորդությունները, որոնք գործի դերակատարներից են: Նշվում է նաև, որ այս միջնորդությունը Սարկոզիի՝ կոռուպցիայի գործով դատավարությունից խուսափելու վերջին հնարավորությունն էր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել