shantnews.am: Ֆրանսիայի հարավում և Իտալիայի հյուսիս-արևմտյան շրջաններում արդեն մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևները հեղեղների և սողանքների պատճառ են դարձել:

Korrespondent պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում եղանակային պայմանների հետևանքով 3 մարդ է մահացել, 1 հոգի անհետ կորած է:

Գետերը դուրս են եկել ափերից, ճանապարհները ջրածածկ են:

Euronews-ի հաղորդմամբ՝ Իտալիայի Լիգուրիա շրջանում սողանքի հետևանքով ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել:

Հազարավոր մարդիկ զրկվել են արտաքին աշխարհի հետ կապից, հարյուրավոր մարդիկ տարհանվել են:

Վենետիկում ջրի մակարդակը կրկին գերազանցել է նորման՝ այս անգամ 130 սմ-ով: Օրեր առաջ ջրհեղեղի պատճառով Վենետիկում ջրի մակարդակը նորմայից բարձրացել էր 187սմ-ով: