tert.am։ Ֆրանսիան աջակցում է սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանն ու փախստականների անվտանգ վերադարձին հայրենիք: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հաղորդում է ТАСС-ը:

Ֆրանսիայի առաջնորդը շեշտել է, որ Փարիզը «հավատարիմ է Սիրիայում կայունության պահպանմանը»: Նա նաև ողջունել է Սիրիայի Սահմանադրական կոմիտեի ստեղծումը, որի մասին հայտարարվել էր նախօրեին: