shantnews.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հանդիպում է ունեցել ֆրանսիական բանակի զինծառայողների հետ ու նրանց ներկայությամբ հայտարարել, որ ավիակիր են ուղարկելու Մերձավոր Արևելք։ Նրա հայտարարությունն ուղիղ եթերով հեռարձակվել է Twitter-ում։

 Ֆրանսիայի զինված ուժերի միակ ավիակիրը՝ «Շառլ դը Գոլը», աջակցելու է մերձավորարևելյան տարածաշրջաում ֆրանսիական բանակի գործողություններին։ Իսկ ավիակրի անվտանգությունն ապահովելու համար դրան ուղեկցելու են Իսպանիայի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և Հունաստանի ռազմանավերը։

Ավիակիրը ատոմային է, ամենախոշորը և ամենամարտունակն է աշխարհում, եթե չհաշվենք ամերիկյանները։ Այն նախատեսված է ցամաքային ստորաբաժանումներին օգնություն տրամադրելու համար որպես ավիաբազա ծառայելու համար։ Դրա վրայից մարտական ինքնաթիռները կարող են թռիչքներ կատարել անմիջապես դեպի մարտական գործողությունների թատերաբեմ։