24news.am: Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Հայաստան դեռ չի վերադարձել։ Այս մասին 24News-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Վերջինս այս պահին թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց:

Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ Կոստանյանը մարտի 1-ի գործով կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, սակայն հայտնել էր, որ գտնվում է արտերկրում և 15-ից 20 օրվա ընթացքում կվերադառնա: