19 մլն դրամ՝ Մեղրու տարածաշրջանում օգտագործված ոռոգման ջրի վճարների համար |hetq.am|
10:22 - 18 ապրիլի, 2019

19 մլն դրամ՝ Մեղրու տարածաշրջանում օգտագործված ոռոգման ջրի վճարների համար |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց իր պահուստային ֆոնդից 19 մլն դրամ տրամադրել Ջրային կոմիտեին։ Հատկացված գումարով մարվելու է Մեղրու տարածաշրջանում 2018 թվականին օգտագործված ոռոգման ջրի վարձավճարների 50 տոկոսը։

Գործադիր ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ 2000 թվականից Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց կիրառվել է 50 տոկոս զեղչ, որը փոխհատուցվել է պետական բյուջեից: Սակայն, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության փոխանցմամբ, 2018թ.-ին այն չի կիրառվել, ինչն էլ առաջացրել է ֆինանսական ծանր հետևանքներ։ Մասնավորապես՝ «Սյունիք» ՋՕ-ում մի քանի ամսվա աշխատավարձի պարտք է կուտակվել:

«Հաշվի առնելով Մեղրու տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված խնդիրների լուծման առաջնահերթությունը, 2018 թվականի համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը»,- ասվում է որոշման նախագծում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել