armtimes.com: Կանադայից վերադարձած Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:
Այդ մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: Ծառայողական քննության արդյունքում ՀՀ ոստիկանապետի հրամանով անձնագրային վարչության 1 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից, 2 աշխատակից՝ ենթարկվել կարգապահական տույժի՝ խիստ նկատողության: Թե ովքեր են նրանք, ոստիկանությունից չասացին:
Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ղանաղունյանի նամակը, որում նկարագրվում էին, թե տիկինն ինչ դժվարություններ եւ խոչընդոտներ է ունեցել, երբ փորձել է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ:
Ավելին՝ armtimes.com-ում
comment.count (0)