tert.am: Ըստ Worldometers.info կայքի անընդհատ թարմացվող տվյալների՝ մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Իրանից և Թուրքիայից հետո։

Աղբյուրը ներկայացնում է վարակման դեպքերը 1 մլն բնակչի հաշվով.

1. Իրան- 664
2. Թուրքիա -284
3. Հայաստան-260
4. Ադրբեջան- 51
5. Վրաստան-41
6. Ռուսաստան- 32

Տարածաշրջանի երկրներում կորոնավիրուսով վարակվածության, մահվան և ապաքինման տվյալները՝ ստորև․

• Հայաստան՝ 770 վարակակիր, 33 բուժված, 7մահ
• Վրաստան՝ 162 վարակակիր, 36 բուժված, 1 մահ
• Ադրբեջան՝ 521 վարակակիր, 32 բուժված, 5 մահ
• ՌԴ՝ 4731 վարակակիր, 333 բուժված, 43 մահ
• Թուրքիա՝ 23,934 վարակակիր, 786 բուժված, 501 մահ
• Իրան՝ 55,743 վարակակիր, 19,736 բուժված, 3,452 մահ։