2010 թվականին Կոշ  քրեակատարողական հիմնարկում ինձ վրա հարձակման մասով քրեական գործ է հարուցվել․ Նիկոլ Փաշինյան
10:28 - 25 հունվարի, 2020

2010 թվականին Կոշ քրեակատարողական հիմնարկում ինձ վրա հարձակման մասով քրեական գործ է հարուցվել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ երեկ ՀՔԾ-ում տեղի ունեցած իր հարցաքննությանը։ Նա մասնավորապես նշեց․

«Հիշում եք, որ 2010 թվականին Կոշ քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք իմ վրա հարձակում էին գործել։ Որ դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին և մտածում էի՝ ես հիմա պետք է այդ գործով հետաքրքրվե՞մ, թե՞ չհետաքրքրվեմ։ Հետո մտածեցի, ասեցի՝ լավ դե, ամոթ է, հիմա պետք է ասեն՝ սկսել է իր անձնական գործերով զբաղվել։ Եվ այս վերջերս պարզվեց, որ մի քաղաքացի, իր նախաձեռնությամբ, այդ կապակցությամբ դիմում է գրել և ասել է, թե գիտի, թե ով է կազմակերպել այդ հարձակումը։ Եվ գնացել ցուցմունք է տվել, տվել է կոնկրետ մարդկանց անուններ։ Այդ փաստի կապակցությամբ գործ է հարուցվել, և ինձ կանչել էին հարցաքննության։ Նաև ինձ տուժող են ճանաչել»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել