2018-ին ՊԵԿ մասով բյուջեի կատարողականը 99.7 տոկոս է,ինչը պետբյուջեի առումով հեղափոխական էր |24news.am|
08:14 - 07 հունիսի, 2019

2018-ին ՊԵԿ մասով բյուջեի կատարողականը 99.7 տոկոս է,ինչը պետբյուջեի առումով հեղափոխական էր |24news.am|

24news.am։ 2018 թվականը պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման մեթոդի առումով հեղափոխական էր, ԱԺ-ում 2018 թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«2018 թվականը՝ նախորդ տարիների համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման մեթոդի առումով հեղափոխական էր։ 2018-ի հունվարի 1-ից հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ միասնական գանձապետական հաշվի գաղափարը ներմուծվեց, որի լինելու պարագայում 2018 թվականի հունվարի 1-ից սկսած հարկային եկամուտ է համարվում այն բյուջետային ներհոսքը, որն ամրապնդված է հարկային պարտավորություն առաջացնող վարչական ակտով, որը չի եղել նախկինում», - ասաց Անանյանը։

Նա նկատեց՝ 2018 թ-ի համար ծրագրային ցուցանիշը պլանավորված էր 1 տրիլիոն 248,5 մլրդ դրամ, մինչդեռ կառավարության որոշմամբ այդ ցուցանիշը դարձել է 1տրիլիոն 261 մլրդ դրամ։

Անանյանն ընդգծեց, որ 2018-ին ՊԵԿ մասով բյուջեի կատարողականը կազմել է 99.7 տոկոս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել