2021 թ. պետք է  մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության․ Վահագն Վերմիշյան |tert.am|
08:40 - 01 հուլիսի, 2019

2021 թ. պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության․ Վահագն Վերմիշյան |tert.am|

tert.am: 100 օրվա իմ աշխատանքի ընթացքում բավականին լուրջ աշխատանք ենք կատարել․ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ամփոփելով իր աշխատանքային 100 օրը, ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

«Երբ ես եկա, կար արդեն վարչապետի հանձնարականը՝ աղետի գոտում տնակների հաշվարկման: Այդ աշխատանքը մեզնից շատ ուժ և եռանդ պահանջեց»,- ասաց նա:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ երկրաշարժից տուժածներին՝ շահառուներին, կատեգորիաների են բաժանել, մոտ՝ 13-ի։

«Մարդիկ կան, որ ապրում են այդ տնակներում, բայց ունեն սեփականություն: Այս գործընթացում մեր աշխատակիցների առջև դրել էի արդարության խնդիրը»,- ասաց նա:

Շահառուներին բնակարանների տրամադրման ժամկետները, ըստ նրա, դեռևս պարզ չեն, որովհետև հարցը քննարկման առարկա է:

«Նախ պետք էր պարզել, թե ովքեր են շահառուները: Կար կառավարության որոշում՝ 2008 -2020 թթ․ պետք էր 5936 ընտանիք տեղավորել բնակարաններում: 2008-2017 թթ․ ապահովվել է 4839 ընտանիք, և պետական բյուջեից դրա համար ծախսվել է 65 միլիարդ դրամ, 2018 թ. բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, և ապահովվել է բնակարանով 44 ընտանիք:

2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ և 60 ընտանիք: Կառավարության նիստից հետո, վարչապետի հանձնարարականով, 2020 թվականին, որպեսզի մնացած 453 ընտանիքն ապոհովվի բնակարանով, մենք ստացել ենք 3 միլիարդ դրամ՝ ամբողջ գումարը: Վերջնականապես այդ հարցը կփակվի: 2021 թվականը պետք է մտնենք առանց «աղետի գոտու շահառու» հասկացության»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել