20 տարի հետո Թուրքիայի բնակչության թիվը կմոտենա 100 միլիոնին |ermenihaber.am|
04:31 - 11 հուլիսի, 2019

20 տարի հետո Թուրքիայի բնակչության թիվը կմոտենա 100 միլիոնին |ermenihaber.am|

ermenihaber.am:  20 տարի հետո Թուրքիայի բնակչությունը կավելանա շուրջ 17 մլն-ով՝ հասնելով 100 միլիոնի սահմանին։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագարական ծառայության (TÜİK) հրապարակած կանխատեսումներից։

2018թ. դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմել է 81 մլն 867․223 մարդ։ Ակնկալվում է, որ 2019թ․ այդ թիվը կհասնի 82 մլն 886․421-ի, իսկ 20 տարի հետո՝ 99 մլն 754․923-ի։

Կանխատեսումների համաձայն՝ 2040թ․ Թուրքիայի բնակչությունը կկազմի արդեն 100 մլն 331․233, իսկ 2080թ․ ՝ 107 մլն 100․904։

Մյուս կողմից արձանագրվել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակում տարեցտարի անկում է տեղի ունենում։ Այսպես, 2018թ․ ծնելիության գործակիցը այս երկրում կազմել է 1․99, կանխատեսումների համաձայն՝ 2050թ․ այն կհասնի 1․85-ի։ Նշենք, որ ծնելիության գործակիցը որոշվում է ըստ 15-49 տարեկան կնոջ կողմից կյանքի ընթացքում լույս աշխարհ բերվող երեխաների թվին համարժեք միջինացված ցուցանիշի։

Իսկ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2․000 տարի առաջ 300 մլն կազմող Երկրի բնակչությունը 2018թ․ դրությամբ հասել է 7․7 միլիոնի։ Ակնկալվում է, որ 2050թ․ աշխարհի բնակչության թիվը կկազմի 9․7 մլն, իսկ հարյուրամյակի ավարտին՝ 11 մլն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել