Դատապարտված և կալանավորված որևէ անձի մոտ մինչև օրս կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|
13:14 - 07 մայիսի, 2020

Դատապարտված և կալանավորված որևէ անձի մոտ մինչև օրս կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև օրս կալանավորված և դատապարտված որևէ անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել՝ թեև քրեակատարողական ծառայողների շրջանում կան դեպքեր:

Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը՝ պաատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Նա, մասնավորապես, նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հարազատներին չեն թողնում հանձնուքներ տալ կալանավորված և դատապարտված անձանց, սակայն ոմանք քրեակատարողական հիմնարկի դիմացի խանութից կարողանում են բանկային քարտով առևտուր անել և ստանալ ապրանքը:

Բադասյանը արձագանքեց՝ դիմացի խանութի խնդիր չկա: Համապատասխան հայտ է լրացվում, այդ հայտի հիման վրա հնարավոր է լինում ձեռք բերել ապրանքներ, այդ ապրանքները մեկ օր պահել, բոլոր ախտահանման աշխատանքները կատարել, հետո նոր մուտք անել և  հանձնել դատապարտյալին: «Հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր որևէ դատապարտված  և կալանավորված անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք նմանատիպ դեպքեր»,-ասաց նախարարը:

Երեկվա՝ մայիսի 6-ի դրությամբ առկա է 2 142 դատապարտված և կալանավորված անձ: Նախարարը նկատեց՝ եթե նրանց հարազատները գնան, հանձնուքներով մտնեն ՔԿՀ, հնարավոր շփում լինի ծառայողների հետ, արդյունքում վարակի տարածման ինտենսիվության բարձր ցուցանիշներ կարձանագրվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել