Արցախի հարցում բոլորս համախմբված ենք․ Էդմոն Մարուքյան
13:53 - 07 մայիսի, 2020

Արցախի հարցում բոլորս համախմբված ենք․ Էդմոն Մարուքյան

Երեկ ես հանդիպել եմ ԱԳ նախարարին  և զրուցել ենք նրա հետ։ Թեման եղել է  բոլոր առկա  մտահոգությունները, շահարկումները Արցախի խնդրի հետ կապված ։ Այսօր էլ վարչապետին էի հրավիրել կրկին նույն թեմայով։ Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ դռնփակ քննարկման վերաբերյալ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

«Այն բոլոր հրապարակումները, որոնք արվում են այն են, ինչ կա, դրանից դուրս որևէ բան չկա և ըստ էության,Արցախի հարցը այն հարցն է, որի շուրջ  բոլորս համախմբված ենք։ Այսինքն այս մասով  տարաձայնության հարց չկա։ Ժամանակ առ ժամանակ կարիք կա նման  քննարկումներ և ճշտումներ ունենալու։ Ինձ համար Արցախի հիմնախնդրով, այս պահին եղած շահարկումները փարատված են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը։

Պատգամավորը շեշտեց, որ այս պահին Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մտահոգություններ չունի։ Նրա կարծիքով ժ, սակայն,  պետք է երկար սպասել հասնելու համար այնպիսի որոշման, որը ընդունելի լինի երեք կողմերի համար էլ։

«Ես կարծում եմ, որ Արցախի  հիմնախնդրի լուծումը  հեռու է։   Տեղյակ եմ, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա դրված։ Այդ մասին հրապարակային ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»,- եզրափակեց Մարուքյանը։

Վերջինս չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ հարցադրումներ է արել վարչապետին, միայն նշեց, որ ներքաղաքական իրադարձությունները  չեն քննարկվել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել