Ագարակում հանրային քննարկումներ են նախատեսվում պղնձամոլիբդենային կոմբինատի ընդլայնման համար |hetq.am|
15:38 - 07 մայիսի, 2020

Ագարակում հանրային քննարկումներ են նախատեսվում պղնձամոլիբդենային կոմբինատի ընդլայնման համար |hetq.am|

hetq.am: Մայիսի 20-ին` ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի երաժշտական դպրոցում տեղի կունենան «Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացրած ընդլայնման՝ օգտակար հանածոյի արդյունահանում նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները:

Այդ նախագծով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մտադիր է ավելացնել արտադրողականությունը` տարեկան 3,5 մլն տոննան հասցնելով 4,5 մլն տոննայի:

Ընկերությունը հիմնավորել է, որ ռիսկերից խուսափելու և աշխատակիցների աշխատավարձը պահպանելու համար է որոշում կայացրել հասցնել ԼՀԿ-ի տարեկան արտադրողականությունը 4,5 մլն տոննայի:

Ընդհանուր առմամբ` ֆաբրիկայում նախատեսվում է ներդնել 16,8 մլն դոլար: Իսկ լցակույտերի ընդլայնման արդյունքում օտարվելու է 22 հա նոր տարածք:

Նախագիծը ներկայացվել էր դեռևս 2019թ., և հուլիսի 18-ին պետք է կայանային դրա հանրային քննարկումները: Սակայն կոմբինատը լսումներն անորոշ ժամկետով հետաձգել էր, քանի որ կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիաներ էին սկսել և պահանջում էին իրենց հավելավճարի տեսքով փոխհատուցում տալ արտաժամյա, առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքների դիմաց, բարելավել աշխատանքային պայմանները, ապահովել աշխատանքային անվտանգ միջավայր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել