Բադասյանը կասկած չունի քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքի արդյունավետության հետ կապված |armenpress.am|
16:01 - 07 մայիսի, 2020

Բադասյանը կասկած չունի քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքի արդյունավետության հետ կապված |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքի արդյունավետության հետ կապված կասկածներ չունի, այդ ենթամշակույթը կրող անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Այս մասին ԱԺ-ում Բադասյանն ասաց՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: 

Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ  Հայաստանում վերջերս օրենքով քրեականացվեց քրեական ենթամշակույթը: Նա հետաքրքրվեց՝ քրեական ենթամշակույթ կրող քանի՞ անձ է կանչվել պատասխանավության, ի՞նչ գործողություններ են կատարվել, և նախարարն ինչպե՞ս է գնահատում արդյունքը: 

«Ես հիշում եմ, որ երբ ԱԺ դահլիճում քննարկում էինք նախագիծը, միանշանակ պնդումներ եղան, որ այն չի աշխատի ընդունման դեպքում: Ես կարծում եմ, որ այն միանշանակ աշխատելու է, և միանշանակ ունենալու ենք քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքեր: Հետևենք համբերատար, կարծում եմ՝ կլինեն այդ դեպքերը, կարձանագրենք»,-ասաց Բադասյանը: 

Նախարարը հիշեցրեց, որ օրենքն ուժի մեջ է մտել փետրվարի 22-ին, և կարճ ժամանակում որևէ ֆանտաստիկ սցենարով հնարավոր չէր ունենալ քրեական պատասխանատվության ենթարկված անձ: «Ամենաշատը կարելի է ունենալ քրեական գործ, լավագույն սցենարում՝ առաջադրված մեղադրանք:  Իմ տեղեկություններով՝ կան մի քանի քրեական գործեր հարուցված»,-ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել