Շտապօգնության 12 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս․ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն
17:01 - 07 մայիսի, 2020

Շտապօգնության 12 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս․ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն

Մայիսի 4-ից հետո շտապօգնության կանչերը չեն ավելացել։ Նախկինում էլ խոսել ենք այն մասին, որ հունվար- փետրվար ամիսներին մենք ունեցել ենք կանչերի բարձր թի, այն  հասել է 900-950-ի։ Այսօր շտապ օգնության կանչերը օրեկան կազմում են 600-650։Այնպես որ ոչ մի կոնկրետ կանչերի բարձրացման տենդենց չենք ունեցել։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթցքում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե շտապօգնության աշխատակիցներից քանիսն են վարակված կամ մեկուսացված, Ստեփանյանը նշեց․

«Այսօր մենք ունենք 12 հոգի ,որոնց թեստավորման արդյունքները դրական էին , բայց ասիմպտոմ վարակվածներ են և չունեն որևէ կլինիկական պատկեր, նրանք ուղղակի մեկուսացված են»։

Խոսելով բուժաշխատողներին տրամադրված պարգևավճարներին Ստեփանյանը տեղեկացրեց, որ անցյալ ամիս քաղաքապետի կողմից հատկացվել է գումար, որի արդյունքում պարգևատրվել են շտապօգնության այն աշխատակիցները, ովքեր բուն օջախներում են աշխատել։ Բժիշկները պարգևատրվել են 95․000 դրամով, բուժքույրերն ու վարորդները 70․000 դրամի չափով։ Շտապօգնության ծառայության կողմից պարգևատրվել են նաև  1-03 ծառայության կարգավարները ։

«Մարտ, ապրիլ ամիսներին  և մինչև  մայիս 6-ը , շտապօգնության ծառայության միջոցով, կորոնավիրուսի կասկածով 2333 հիվանդ է տեղափոխվել հիվանդանոցներ։ Նրանք եղել են այն հիվանդները, որոնք ունեցել են սուր- շնչառական հիվանդություններին բնորոշ պրոբլեմներ և նաև թոքաբորբի կասկածով քաղաքացիներ»,- ասաց Ստեփանյանը։ 

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի խոսքով եղել են շտապօգնության աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ։ Նրանք հիմնականում եղել են խոցելի խմբերում գտվող քաղաքացիներ, հիմնականում 55-ից բարձր տարիքային խմբի աշխատակիցներ։ Նրանց մի մասը արձակուրդ է վերցրել։

«Հունվար- փետրվար ամիսներն մենք ունեցել ենք սուր- շնչառական վարակների ավելացում, դա նաև պայմանավորված էր ուրիշ վարակների առկայությամբ։ Շտապօգնության կանչերի առաջին տեղում սիրտ -անոթային հիվանդություններն են , երկրորդ տեղում սուր-շնչառական հիվանդություններն են, այնուհետև վնասվածքներն են։ Ձմռան ամիսներին միշտ էլ կանչերի թիվն ավելանում է, բայց եթե համեմատենք 2019 թվականի նույն ամիսներ ի հետ, ապա պետք է նշել, որ նախորդ տարի այդ ամիսներն ունեցել ենք 800-850 կանչ օրեկան»,- եզրափակեց Ստեփանյանը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել