factor.am: Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Ազգային ժողովում խոսեց սահմանադրական հանրաքվեի մասին: Մակունցը նշեց, որ հանրաքվեի վերաբերյալ նախնական քննարկումներ կան:

Իսկ հարցին, թե արդյոք արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի գործընթացը կնախաձեռնվի՝ հաշվի առնելով համավարակի առկայությունը, Մակունցն ասաց, որ այդ հարցը պարետատունը կքննարկի և որոշման մասին կտեղեկացնի հանրությանը:

Նրա խոսքով՝ դեռևս հստակ ոչինչ չկա: Ամեն պարագայում Մակունցը շեշտեց, որ ՍԴ-ում փոփոխություններ իրականացնելու և հանրաքվեի մասով փակուղային իրավիճակ չկա: Իսկ թե հենց հանրաքվեի ճանապարհով Սահմանադրական դատարանում փոփոխությունների կհասնեն, թե այլ տարբերակով, նա նշեց, որ հստակ չէ. չի բացառվում, որ այլ տարբերակներ ևս քննարկվեն: