Արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկման փուլում է․ Մանե Գևորգյան |armtimes.com|
09:35 - 08 մայիսի, 2020

Արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկման փուլում է․ Մանե Գևորգյան |armtimes.com|

armtimes.com: Մոտենում է կորոնավիրուսի տարածման պատճառով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտը եւ եթե ժամկետը կրկին չերկարաձգվի՝ իշխանությունները պետք է մայիսի 14-ից ամենաուշը 65 օր հետո Սահմանադրական նոր հանրաքվե նշանակեն:

Վերջնական որոշում չկա ոչ արտակարգ դրության ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ոչ էլ հանրաքվեի:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը ասաց, որ արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկման փուլում է, դիտարկվում է հնարավորությունը եւ մոտ ժամանակներս կայացված որոշման մասին պատշաճ ձեւով կտեղեկացնեն:

Գեւորգյանը ընդգծեց, որ արտակարգ դրության երկարաձգումը հանրաքվեով պայմանավորված չէ.

«Դա պայմանավորված է համավարակի իրավիճակով: Եթե թվերը գնալով աճեն… Դեռ որոշ ժամանակ առաջ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարում էր, որ եթե այս վիճակը շարունակվի, միգուցե եւ արտակարգ դրության ռեժիմը պահպանվի: Եթե որեւէ քաղաքում կամ գյուղում վարակի օջախ է հայտնաբերվում՝ արտակարգ դրության ռեժիմը հնարավորություն է տալիս սահմանափակել այդ բնակավայր ելքն ու մուտքը, կարանտին հայտարարել, ինչը, օրինակ, արտակարգ իրավիճակի պարագայում հնարավոր չէ: Եվ որպեսզի մենք ավելի ազատ լինենք մեր գործողություններում, սահմանափակումներ մտցնելու եւ հանելու հարցում, միգուցե պահպանվի այս ռեժիմը, բայց այս պահին դժվար է ասել: Այսօր դեռ ամսի 7-ն է, մինչեւ արտակագ դրության ավարտը 8 օր ունենք, ավելի մոտ օրերի պարզ կլինի»,- տեղեկացրեց Մանե Գեւորգյանը:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել