Որեւէ մեկի մանդատը վայր դնելու կամ նկատողության հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ |news.am|
14:38 - 08 մայիսի, 2020

Որեւէ մեկի մանդատը վայր դնելու կամ նկատողության հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ |news.am|

news.am: Որեւէ մեկը մանդատը վայր դնելու կամ նկատողության հետ կապված միտք չի արտահայտել, նման հարց չի քննարկվել. ես դեմ եմ, որ որեւէ մեկի մանդատը վայր դնելու հարց քննարկվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Հարցին, թե արդյոք նկատողություն կամ որեւէ պատիժ լինելու է Սասուն Միքայելյանի նկատմամբ, ԱԺ փոխնախագահն ասաց. «Չգիտեմ, կքննարկենք: Այո, անընդունելի է այդ սադրանքներին տրվելը, եւ ես կարծում եմ, որ հետեւություններ կանենք բոլորս եւ նման սադրանքների չենք տրվի: Հիմա հանդիպում է լինելու նաեւ մեր խմբակցության հետ: Հիմա վարչության անդամներն էին հավաքված: Վարչապետը ներկա չէր»:

Կոնկրետ հարցին, թե արդյոք Սասուն Միքայելյանին մեղավոր համարու՞մ է, նա պատասխանեց. «Ես որեւէ մեկին մեղավոր կամ անմեղ չեմ հանելու. Ես ասում եմ, որ սա սադրանքների շարան է, որին մենք պետք է չտրվենք: Սա Էդմոն Մարուքյանի ոճն է: Նայեք ինձ հետ կապված միջադեպի ժամանակ իմ ելույթը. Իմ կողմից որեւէ բառ չի հնչեցվել բացի ի պատասխան հնչեցվածի, որից հետո մարդը տեղից սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում: Ուզում եք ասել, որ այդ ամենը որեւէ կապ չունի՞ այսօրվա տեղի ունեցածի հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել