Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել առանց համապատասխան թույլտվության
18:50 - 08 մայիսի, 2020

Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել առանց համապատասխան թույլտվության

Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատային հատվածում սեփականատերը աշխատանքներ է իրականացրել (շվաքարան է տեղադրել եւ փորձել ներկել ճակատը) առանց համապատասխան թույլտվության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները եւ հանել շվաքարանը:

Յուրաքանչյուր վերակառուցում, լինի պատուհանների փոխում, շվաքարանի տեղադրում, օդորակիչի տեղադրում և այլն, պետք է իրականացվի ԿԳՍՄ համապատասխան ստորաբաժանման եզրակացության հիման վրա եւ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ:

Օրենսդրության պահանջների հետագա անտեսումը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել:

Շնորհակալություն Տիգրան Գալստյանին՝  խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար: Ի դեպ, լուսանկարում երեւացող պատշգամբը կառուցվել (վերանորոգվել) է տարիներ առաջ»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել