Հաղթանակի օրվան նվիրված օդային շքերթը նախնական տվյալներով կմեկնարկի ժամը 11։00-ին Գյումրիից

 |armenpress.am|
20:19 - 08 մայիսի, 2020

Հաղթանակի օրվան նվիրված օդային շքերթը նախնական տվյալներով կմեկնարկի ժամը 11։00-ին Գյումրիից |armenpress.am|

armenpress.am: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին, նախնական տվյալներով՝  ժամը 11։00-ին Գյումրիից մեկնարկելու է օդային շքերթը։ Այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Այս պահի դրությամբ նախատեսված է ժամը 11։00-ին, դա կախված է եղանակային պայմաններից։ Օդային շքերթը մեկնարկելու է Գյումրիից։ Այն ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում»,- ասաց Ստեփանյանը։

Ավելի վաղ, Երևանի երկնքում ՍՈւ 30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են լինելու նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել