Եվրոպական հանձնաժողովը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես թույլատրել է ձեռնարկությունների ազգայնացումը |hetq.am|
15:18 - 09 մայիսի, 2020

Եվրոպական հանձնաժողովը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես թույլատրել է ձեռնարկությունների ազգայնացումը |hetq.am|

hetq.am: Մայիսի 8-ին Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ պետություններին ժամանակավորապես թույլատրել է մասամբ ազգայնացնել բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ամենից շատն են տուժել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այդ մասին գրում է գերմանական «Deutsche Welle»-ն։

Ազգայնացումը հնարավոր կլինի մի շարք պայմանների պահպանման պարագայում։ Այսպես, ընկերությունները պետք է հրաժարվեն դիվիդենտների և բոնուսների վճարումից։ Խոշոր ընկերությունները պետք է մանրամասն զեկուցեն, թե ինչի վրա են ծախսում ստացած օգնությունը, ինչպես նաև ապացուցեն, որ սույն գործողությունները «համապատասխանում են ԵՄ նպատակներին՝ անցնելու «կանաչ» և թվային տնտեսությանը»։ Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, պետության կողմից շուկայի կարգավորումը պետք է իրականացվի հանրային շահի պահպանման տեսանկյունից։ Մասնավորապես, այս գործողությունների իրականացումը նպատակամիտված է մեծ թվաքանակով աշխատատեղերի կրճատումից խուսափելուն և ինովացիոն կամ համակարգաստեղծ ձեռնարկությունների սննկացումից պաշտպանելուն։

Ազգայնացման դեպքում պետք է մշակվի նաև «ձեռնարկությունների կապիտալից պետության դուրս գալու ռազմավարություն»։

Շարունակությունը՝ hetq.am կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել