Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի զոհված զինվորների հիշատակին
15:26 - 09 մայիսի, 2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի զոհված զինվորների հիշատակին

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Այս մասին հայտնում են Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

На изображении может находиться: 2 человека, люди стоят и на улице

Փոխվարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում ու Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

На изображении может находиться: 1 человек, обувь, дерево и на улице


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել