«Հաղթանակ» զբոսայգում տոնական միջոցառում է կայացել. Հետեւել են Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը
19:20 - 09 մայիսի, 2020

«Հաղթանակ» զբոսայգում տոնական միջոցառում է կայացել. Հետեւել են Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը

Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի եւ խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը եւ Արտակ Դավթյանը հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Պաշտպանության նախարարը եւ ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետեւել են ռազմական ինքնաթիռների օդային շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել