Երևանում նոր որակի և ծավալի կանաչապատում է իրականացվում. քաղաքապետարան (տեսանյութ)
20:08 - 09 մայիսի, 2020

Երևանում նոր որակի և ծավալի կանաչապատում է իրականացվում. քաղաքապետարան (տեսանյութ)

Սարալանջի շուրջ 12 հեկտար տարածքի կանաչ գոտին վերականգնելու համար այս օրերին ակտիվ աշխատանքներ են իրականացվում, կառուցվում է ոռոգման համակարգը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ոռոգման ցանցում ներառված է ջրավազան, որի կողքին լինելու է պոմպակայան, որտեղից ջուրը բաշխվելու է ցանցեր։

Կաթիլային ոռոգումը թույլ կտա շատ ջուր խնայել և մեծացնել համակարգի արդյունավետությունը։ Հետո տարածքը կհարթեցվի և արդեն աշնանը Սարալանջում ծառատունկ կիրականացվի։

Մանրամասները՝ տեսանյութում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել