Իրանի պաշտոնական մամուլը հաղորդում է, որ կիրակի օրը Օմանի ծոցում՝ Օրմուզի նեղուցի մոտ, տեղի ունեցած խաղաղ զորավարժությունների ընթացքում զոհվել է իրանական զինվորական նավատորմի 19 ներկայացուցիչ, 15 հոգի վիրավորվել է։ 

«Միջադեպը տեղի է ունեցել զորավարժություններին մասնակցող Ջամարան ու Կոնարակ նավերի միջև անհրաժեշտ հեռավորությունը խախտելու պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ։

 

Աղբյուրը՝ bbc.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի