«Թեղուտի» պոչամբարի վերաբերյալ զեկույցն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել
12:26 - 11 մայիսի, 2020

«Թեղուտի» պոչամբարի վերաբերյալ զեկույցն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծվում է աշխատանքային խումբ:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.

2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»:

Աշխատանքային խմբում ընդգրկված է 16 անձ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել