Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է
12:35 - 11 մայիսի, 2020

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրւոմ է․

«Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է

Հիշում եք, որ ս.թ. մայիսի 07-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունած որոշմամբ 176 մլն դրամ տրամադրվել է Երևանի օլիպմիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար։

Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է մինչև սույն տարվա դեկտեմբերի 31-ը։ Առաջին հարկում կգործի գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, ինչպես նաև նախատեսվում է ամֆիթատրոն։ Մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ նախատեսված 150 մարզիկի համար։

Կառույցը լինելու է նոր լուծումներով և հագեցածվածությամբ, արդիական կահավորանքով միանգամայն տարբերվող շինություն։ Նշեմ նաև, որ այս տարվա ընթացքում արդեն վերանորոգվել և արդիականացվել է քոլեջի բուֆետը, որը մատակարարում է որակյալ սնունդ (Արտ-լանչ ընկերության կողմից), կաթսայատունը:

Առաջիկայուն նախատեսվում է նաև հիմնովին վերանորոգել ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի դահլիճները, որով կարդիականացվի մարզահամալիրը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել