Ռուսաստանը մոտեցել է հաջորդ փուլին. Պուտինը հայտարարել է ոչ աշխատանքային օրերի ավարտի և կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցների մասին
 |tert.am|
20:07 - 11 մայիսի, 2020

Ռուսաստանը մոտեցել է հաջորդ փուլին. Պուտինը հայտարարել է ոչ աշխատանքային օրերի ավարտի և կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցների մասին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ հանդես է եկել հեռուստաուղերձով՝ խոսելով երկրում կորոնավիրուսի տարածման և դրա առնչությամբ իրականացվելիք միջոցառումների մասին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն,երկրի ղեկավարը քաղաքացիների անվտանգության և տնտեսության աջակցման համար նոր միջոցառումներ է առաջարկել:

«Իմ դիրքորոշումն անփոփոխ է: Մեզ համար կարևորը մարդկանց առողջությունն է և անվտանգությունը: Մայիսի 11-ին լրանում է ոչ աշխատանքային օրերի ժամկետը, որը տևել է ավելի քան 6 շաբաթ՝ սկսած մարտի 30-ից: Այդ արտառոց միջոցառումն օգնել է դանդաղեցնել համաճարակի զարգացումը: Դրա հաշվին մենք ժամանակ շահեցինք՝ նախևառաջ առողջապահության համակարգի պատրաստականությունը բարձրացնելու համար»,- ասել է Պուտինը:

Վերջինս հավելել է, որ Ռուսաստանը մոտեցել է հաջորդ փուլին՝ սահմանափակումների ռեժիմի մեղմացմանը, սակայն այն միաժամանակյա չի լինելու:

Պուտինի խոսքով՝ մայիսի 12-ից ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը ողջ երկրում և բոլոր ոլորտներում ավարտվում է, սակայն «Քովիդ-19»-ի վտանգը պահպանվում, այդ իսկ պատճառով պայքարը համաճարակի դեմ շարունակվում է:

Բարձր պատրաստականության ռեժիմը կպահպանվի 65-ից բարձր տարիքի և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար. զանգվածային միջոցառումների արգելքը պահպանվում է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել