Սահմանափակումների դանդաղ մեղմացումն է լուծումը. ԱՀԿ |shantnews.am|
23:29 - 11 մայիսի, 2020

Սահմանափակումների դանդաղ մեղմացումն է լուծումը. ԱՀԿ |shantnews.am|

shantnews.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հերթական ճեպազրույցի ժամանակ կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ միայն սամահանափակումների դանդաղ և կայուն մեղմացման միջոցով է հնարավոր խթանել տնտեսությունները՝ միևնույն ժամանակ աչալուրջ հետևելով վիրուսի ընթացքին:

Գեբրեյեսուսն անդրադարձել է Գերմանիայում, Հարավային Կորեայում և վիրուսի օջախ հանդիսացող Չինաստանի Ուհան քաղաքում գրանցված նոր դեպքերի աճին:

«Բարեբախտաբար, բոլոր երեք երկրներում էլ կան գործող համակարգեր՝ հայտնաբերելու նոր դեպքերը և արձագանքելու դրանց»,- ասել է Գեբրեյեսուսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել