Վանաձորի Ազգային արխիվի տարածքում արձանագրել են ապօրինի ծառահատման դեպք
10:30 - 12 մայիսի, 2020

Վանաձորի Ազգային արխիվի տարածքում արձանագրել են ապօրինի ծառահատման դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի  ընթացքում Վանաձոր քաղաքի «Ազգային արխիվ»-ի տարածքում արձանագրել են ապօրինի ծառահատման դեպք:

Պարույր Սևակի փողոցում հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված 10 ծառ (Խնձորենի տեսակի 5՝ 34սմ, 32սմ, 28սմ, 26սմ, 22սմ, Սալորենի տեսակի 4՝  22սմ, 20սմ, 12սմ, 8սմԹխկի տեսակի 1՝ 40սմ տրամագծերով)։

Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 585.000 ՀՀ դրամ:

Գործի նյութերն ուղարկվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել  բնությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել