Պատրաստ եմ ամեն ինչ տալ, որ նման միջադեպեր Հայաստանի խորհրդարանում չլինեն․ Վլադիմիր Վարդանյան |lragir.am|
10:35 - 12 մայիսի, 2020

Պատրաստ եմ ամեն ինչ տալ, որ նման միջադեպեր Հայաստանի խորհրդարանում չլինեն․ Վլադիմիր Վարդանյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։

Պարոն Վարդանյան, ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ քաղաքական գնահատականից զատ խոսվում է նաև իրավական գնահատական տալու մասին: Կա՞ այդպիսի հնարավորությունը հարցն իրավական հարթությունում քննարկելու համար:

Ես ամեն ինչ պատրաստ էի տալ և հիմա էլ պատրաստ եմ տալ, որ նման միջադեպեր Հայաստանի խորհրդարանում չլինեն, բայց, ցավոք, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ որոշ նման դեպքեր լինում են: Իրավական գնահատական այս պահին իմ կարծիքով պետք չի տալ, պարզապես պետք է հետևություններ անել, խուսափել նման սադրանքներից և դրանց պատասխանելուց:

«Լուսավոր Հայաստանը» չի գալիս խորհրդարան: Սա մտահոգիչ չէ՞:

Բոյկոտը քաղաքական կուսակցության գործունեության ձևերից մեկն է, նախևառաջ խորհրդարանական կուսակցության: Ես ենթադրում եմ, որ մանդատ ստացած, ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձինք պետք է հավուր պատշաճի կատարեն իրենց պարտականությունները, իսկ նիստերին մասնակցելը նույնպես պարտավորություն է, որը պետք է ապահովվի:

Իսկ «Իմ քայլը» ունի՞ իր քայլերը վերանայելու անհրաժեշտություն: Եթե չեմ սխալվում, ձեզ նույնպես հարված էր հասել:

Բոլորս պետք է հետևություններ անենք տեղի ունեցածից: Իհարկե, որևէ ոչ իրավաչափ բռնություն չի կարելի արդարացնել, մյուս կողմից չի կարելի բացարձակապես արդարացնել որևէ սադրանք, որը հանգեցնում է բռնության, որովհետև շատ դեպքերում հենց խոսքն է, վերբալ արտահայտությունն է հիմք ծառայում բռնության համար: Ես պարզապես ևս մեկ անգամ պետք է նշեմ, որ մենք պետք է բոլորս հետևություններ անենք սրանից ու գնանք առաջ:

Նաև սկսեցին համեմատել նախորդ խորհրդարանի հետ, որ փաստորեն այս խորհրդարանում նույնպես շմայսների պակաս չկա:

Համեմատողներից հարցրեք, իմ կարծիքով 7-րդ գումարման խորհրդարանն էապես և որակապես տարբերվում է նախորդ խորհրդարաններից: Նման համեմատություններն անհարկի են:

Շատերը նշում են, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից հետո կրքերը այսպես շիկացան: Այդ մասին խոսեց նաև վարչապետը: Դուք այստեղ կապ տեսնո՞ւմ եք:

Ես չեմ կարող բացառել նման կապը: Իհարկե, այդ նախագիծը այն նախագծերի շարքին էր դասվում, որոնք որոշ շրջանակներ շատ ծանր են տանելու, և մենք պատրաստ էինք դրան, գիտեինք ուր ենք գնում: Ես շատ եմ ուզում հավատացած լինել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նման վարքագիծը պայմանավորված չի եղել այն բարեփոխումներով, որոնք իրականացնում են Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը: Եվ շատ կուզենամ հավատացած լինել, որ որևէ աղերս տեղի ունեցածի և բարեփոխումների միջև գոյություն չունի:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել